ԱՄՆ Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում նախագահ Դոնալդ Թրամփի ավագ երեխաների հանգիստը արժեցել է 330 հազար դոլար, որոնք ծախսվել են նրանց պաշտպանության համար: Այս եզրակացությանն է եկել CBS հեռուստաալիքը, որը դատարանով Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն Ներքին անվտանգության նախարարության փաստաթղթերն է ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը Իվանկա Թրամփի եւ նրա ամուսին Ջարեդ Քուշների, որոնք ԱՄՆ նախագահի խորհրդականներն են, ինչպես նաեւ Էրիկա Թրամփի եւ նրա ամուսնու մասին է:

Այս տարվա մարտին լեռնադահուկային հանգստավայրում մեկ շաբաթ տեւող հանգստի համար Ներքին անվտանգության նախարարությունը 330 հազար դոլար է ծախսել:

Դստեր եւ նրա ամուսնու այս տարվա ապրիլին Կանադայի Ուիսթլեր լեռնադահուկային հանգստավայրում ԱՄՆ առաջին դեմքերի պաշտպանությունն ապահովող գաղտնի ծառայությունը ծախսել է 65 հազար դոլար:

Նախկլին նախագահների ընտանիքի անդամների հանգիստը եւս թանկ է արժեցել:

 ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ եւ աղջիկների հանգիստը նույն Ասպենում ամերիկյան հարկատուների համար 166 հազար դոլար է արժեցել: