Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 5-6 աստիճանով, 5-6-ին՝ ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+18,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Լոռիում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,

Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+19,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +12+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+12,

Արցախում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+13: