Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյին կոչ է արել հրաժարական ներկայացնել՝ կապված Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում իսպանական ոստիկանության բռնարարությունների հետ, փոխանցում է AP-ն:
«Եթե սա ժողովրդավարություն է, ապա ոստիկանության գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի երկոսելու հնարավորություն ունենանք»,- ասել է նա: Կոլաուն պետք է քվեարկեր դպրոցներից մեկի ընտրատեղամասում, սակայն նա չի կարողացել դա անել, քանի որ ոստիկանները դպրոցին հասանելիությունն արգելափակել են: Նրա խոսքով՝ Իսպանիայի վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ իր քաղաքական պարտականությունները չի կատարել:




























