57 մայրուղի է արգելափակվել Կատալոնիայում համընդհանուր գործադուլի օրը, որը կազմակերպել են անկախություն պահանջող ազգայնական կազմակերպությունները ու արհմիությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բողոքի բազմաթիվ ակցիաների հետեւանքով մայրուղիներից շատերում գոյացել են խցանումներ, որոնք երկարությունը մի քանի կիլոմետրի էր հասնում։ Իրավիճակը բարդացնում է այն, որ հասարակական տրանսպորտը գրեթե չի աշխատում, ու Կատալոնիայի բնակիչները ստիպված են աշխատավայր հասնել անձնական մեքենաներով։

Ազգայնական կազմակերպությունները հոկտեմբերի 3-ին՝ համընդհանուր գործադուլի օրը, կոչ են արել հանրահավաքներ անցկացնել՝ որպես բողոքի նշան հանրաքվեի անցկացման ժամանակ Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ ։

Կատալոնիայում կիրակի անցկացվել է անկախացման մասին հանրաքվեն, որը Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում։ Քվեարկության օրը տեղի են ունեցել բախումներ քվեարկողների ու ոստիկանության միջեւ, ինչի հետեւանքով կան տուժածներ երկու կողմերից։ Երեքշաբթի Կատալոնիայում սկսվել է համընդհանուր գործադուլ՝ իսպանական ոստիկանների կիրառած կոշտ միջոցառումների դեմ։ Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններին մեղադրում է բողոքի ակցիաների ընթացքում տուժածնեի մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածման մեջ։