ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարությունը, հնարավոր է, քննարկի զենքի ազատ վաճառքի վերահսկման հարցը, հայտնում է Reuters–ը։
Զենք պահելու եւ դրա շրջանառության մասին հարցին պատասխանելով՝ Թրամփն ասել է, որ քննարկումը միգուցեւ եւ լինի, բայց ոչ հիմա։
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։ Հրաձգության հետեւանքով զոհվել էր 59, վիրավորվել՝ 527 մարդ։
Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը Սթիվենն ինքնասպան էր եղել։




























