Այս տարվա 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամի հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով, նախորդ տարվա 9 ամսիների համեմատ բյուջեի եկամուտներն աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս։ Ընդ որում, հարկային եկամուտներն աճել են 6,7 տոկոսով, իսկ մաքսային եկամուտները՝ 18,3 տոկոսով։

«Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ, գերավճարների, ապառքների եւ ստուգումների կրճատման պայմաններում»,-ասաց Վարդան Հարությունյանը։