Կրթության համար արտոնություններ է ստանում 2016-ի ապրիլյան իրադարձությունների մասնակիցների լայն շրջանակ: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխպանելով «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Նա նշեց, որ ռազմական գործողություններին մասնակցելու մասին նշումներ են ստացել ոչ միայն անմիջական մասնակիցները, այլ նաեւ այն զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են կատաել, սակայն ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չեն ունեցել:
«Նրանք նույնպես արտոնությունների իրավունք ունեն, որը ստանում են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի միջոցով»,- հավելեց նախարարը:




























