Վանական դարձած վրացի գրող Չաբուա Ամիրեջիբին նամակ է գրել կյանքից հեռացած Բելլա Ախմադուլինային։ Այս մասին հայտնում է georgiatimes.info-ն։
Նամակում ասվում է. «Բելլա, սիրելիս.
Բարձրյալը, ինչպես երեւում է, պահպանել է ինձ այսքան երկար կյանքի համար, որպեսզի տխրեմ երկրային կյանքից հեռացած իմ այն ընկերների համար, ովքեր արժանի էին ինձանից ավելի երկար ապրել։ Ահա չկաս նաեւ դու, իմ մոտ, սիրելի, մաքուր, ազնիվ, Մեծ, եւ ողջ մարդկության կողմից հարգելի իմ ընկեր։ Դու իմ կյանքի մի մասն էիր։ Ես քո եւ ամուսնուդ՝ Բորյա Մեսերերի հետ ապրում եմ մոտ իննսուն տարի։ Բելլա, ընդունիր իմ բարեկամական համբույրը եւ հավիտենականություն անունը կրող մեկ այլ մոլորակում հանդիպելու հույսը»։




























