Սոմալիի ծովահենների գերության մեջ գտնվող վրացի նավաստիները դաժան ծեծի են ենթարկվել: Վերջին տվյալներով, ծովահենների համբերությունը սպառվում է. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ վրացի պատանդների փրկագինը:

Արդեն հինգ օր է վրացիները զրկված են ջրից եւ սննդից, գրում է  Վրաստան Online-ը:

16 վրացի նավաստիներից բացի ծովահենների գերությունում են նաեւ երեք թուրքեր: Վրացիների փրկագինը 1 միլիոն դոլար է:

Վրաստանի արհմիությունների միջոցառումների շնորհիվ առայժմ հավաքվել է ընդամենը 12 հազար դոլար: