Թուրքիայի Գյումուշհանեի Սուլեյմանիյե թաղամասում կիսաքանդ վիճակում գտնվող 2 հայկական եկեղեցիները առաջիկա ամիսներին նախատեսվում են վերանորոգել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մի խումբ գիտաշխատողներ Գյումուշհանեի նահանգապետի կողմից հրավիրվել են ուսումնասիրելու Գյումուշհանեի Սուլեյմանիե թաղամասում գտնվող 2  հայկական եկեղեցիները։

Գյումուշհանեի նահանգապետարանը այդ եկեղեցիների վերանորոգման ծրագիր է պատրաստել՝ ցանկանալով նահանգում ավելացնել տուրիզմի պոտենցիալը։

Եկեղեցիներից մեկը շրջանում հայտնի Սուրբ Աստվածածինն է, որից էլ սկսվել են աշխատանքները։

Նախնական պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն գրություններով քարեր եւ սրբապատկերներ։