Շիրակի մարզի երեք համայնքում՝ Ախուրյանում, Անիում եւ Մարմարաշենում նոյեմբերի 5–ին ընտրություններ են։ Այն քիչ համայնքներից են, որտեղ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, եւ ՀՅԴ–ն առաջադրել են թեկնածուներ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը չի մասնակցում նոյեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններին։ Դաշնակցությունը թեկնածուներ է առաջադրել երկու համայնքում, թերեւս ՀՅԴ–ի ակտիվությունը այս մարզում պայմանավորված է դաշնակցական մարզպետի գործոնով։ Ախուրյան համայնքում առաջադրվել է հինգ թեկնածու։ Հանրապետական կուսակցությունը առաջադրել է Համլետ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկինում Բասենի ղեկավարն է եղել։ ՀՅԴ–ն սատարելու է Արծրուն Իգիթյանի թեկնածությունը, ԲՀԿ–ն՝ Կարեն Սերգոյանի, որը Գազի գրասենյակում որպես վարպետ է աշխատում։ Ինքնառաջադրվել են նաեւ երկու անկուսակցական թեկնածու՝ Գերասիմ Համբարյանը եւ Վանիկ Մկրտչյանը։ Ուշագրավ պատկեր է Անի համայնքում։ Այստեղ առաջադրվել է յոթ թեկնածու, որից երկուսը՝ Խաչատուր Բուլոյանը եւ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ–ականներ են։ Առաջինը Մարալիկի թիվ 2–րդ դպրոցում ուսուցիչ է, երկրորդը Մարալիկի նախկին համայնքապետն է։ ԲՀԿ–ն սատարելու է Հակոբ Աղաբեկյանի թեկնածությունը։ ՀՅԴ–ն թեկնածու չունի։ Մյուս չորս թեկնածուն՝ Հրաչյա Աճեմյանը, Աղասի Առաքելյանը, Ռուստամ Բալաբեկյանը, Հովիկ Պողոսյանը անկուսակցական են։ Մարմարաշենում առաջադրված չորս թեկնածուից երկուսը ՀՀԿ–ական են՝ Թորգոմ Սահակյանը եւ Աշոտ Եղոյանը։ Կուսակցությունը սատարելու է առաջին թեկնածուին, Եղոյանը ինքնառաջադրվել է։ ՀՅԴ–ն՝ Կարեն Արշակյանի թեկնածությունն է պաշտպանելու։ Հակոբ Բաղդասարյանը ինքնառաջադրվել է։

Բժիշկները պայքարում են ադրբեջանցու կրակոցներից վիրավոր կնոջ ոտքը փրկելու համար I ԼՈՒՐԵՐ I 20:30

Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում ադրբեջանցու հարձակման իրական հանգամանքները I ԼՈՒՐԵՐ I 20:30

Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Ադրբեջանցին պատանդառել էր երեխաներին. սшհմռկեցուցիչ մանրամասներ Շաքիում կատարվածից IԼՈՒՐԵՐI16:30

Ինչով է զբաղված Ալեն Սիմոնյանը ադրբեջանցու ներխուժման ֆոնին I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը նոր հարցման մեջ հասել է ռեկորդային 30 տոկոս ցուցանիշի

Տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին

Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»

Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը. Կարապետյան

Լատվիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

















