Իտալական Ermenegildo Zegna բրենդն արդեն 11 տարի հայաստանյան հաճախորդներին ներկայացնում է իր գերազանց որակի հագուստը: Այդ առթիվ հոկտեմբերի 5-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել հենց խանութ-սրահում: Ներկաների թվում ինչպես բրենդի երկրպագու-հաճախորդներ էին, այնպես էլ ընկերության ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին հենց Իտալիայից:
Ermenegildo Zegna-ն Հայաստանում ներկայացնում է «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ-ն՝ Z&A Stores խանութների ցանցը, որում ներառված են նաև Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, Coincasa խանութ-սրահները և Rosie մուլտիբրենդային խանութ-սրահը: Երևանում խանութ-սրահն իր դռները բացել է դեռ 2006-ին և մինչև օրս էլ հաճախորդներին լավագույնն է առաջարկում՝ հագուստը կատարված երազանքի մի մաս դարձնելով:
Երեկոյի ընթացքում դասական երաժշտություն էր հնչում՝ «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամի կվարտետի կատարմամբ, այնուհետև դասականը փոխարինվեց ջազով. սաքսոֆոն և դաշնամուր: Հյուրերին հատկապես հետաքրքրեց միջոցառման ամբողջ ընթացքում բրենդի պատմության առանցքային պահերից մեկի պատկերումը կտավի վրա: Միջոցառման մասնակիցները հաճելի դասական մթնոլորտը վայելելուց և միմյանց հետ շփվելուց բացի տեղում նաև գնումներ կատարելու հնարավորություն ունեին, որը բաց չթողեցին:
Խանութ-սրահն իր ծննդյան օրը հաճախորդների ու միջոցառման հյուրերի համար անակնկալներ էր պատրաստել՝ հետաքրքիր խաղարկությունների տեսքով: Անցկացված 3 խաղարկության ադյունքում պատահականության սկզբունքով քաշված հարցերին պատասխանողներն Ermenegildo Zegna-ի կողմից նվերներ ստացան:
Ermenegildo Zegna-ն լյուքսային սեգմենտում տղամարդկանց հագուստի առաջատար է և Իտալյայում ամենազարգացող ընկերություններից է համարվում: Այն հիմնվել է 1910-ին, Ալպերում գտնվող Տրիվերոյում, երիտասարդ Էրմենեջիլդոյի կողմից, ում տեսլականն էր ստեղծել աշխարհի լավագույն կտորները, նորարարության և լավագույն մանրաթելերի ձեռքբերման միջոցով, անմիջապես իրենց ծագման շուկաներից: Այսօր ընկերությունը կառավարում է Զենյայի ընտանիքի չորրորդ սերունդը, գլխավորում է ընկերությունը Էրմենիջիլդո Զենյան: 1980-ականներից ի վեր ընկերությունը իրականացնում է համապարփակ ուղղահայաց ռազմավարություն՝ ստեղծելով գլոբալ բրենդ, որն այժմ արտադրում է մանրաթելերից մինչև հագուստ, ինչպես նաև աքսեսուարներ և այլ պարագաներ: Ermenegildo Zegna-ն առաջատար է լյուքսային սեգմենտի շուկայում, մասնավորապես եղել է առաջիններից՝ դեռ 1991-ին բացելով մոնոբրենդային խանութ-սրահը Չինաստանում: 2010-ին ընկերությունը տոնել է բարձրորակության 100-ամյակը: Ամբողջ աշխարհում այսօր Ermenegildo Zegna-ն մոտ 525 խանութ-սրահ ունի, որոնցից 298-ը պատկանում են հենց ընկերությանը: Ընկերության ընդհանուր եկամուտը 2014-ին կազմել է 1.210 մլրդ եվրո:



































