ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության իրավապաշտպանների հայցը, որով պահանջվում էր չեղարկել Դոնալդ Թրամփի ներկայացրած ցուցակում ներառված երկրների քաղաքացիների մուտքի արգելքը, հայտնում է Reuters–ը։
Դատարանը հրաժարվել է բավարարել մարտին Թրամփի ստորագրած հրամանի դեմ հայցը։ Դատարանը նաեւ պետք է քննի Հավայան նահանգի ներկայացրած հայցը համանման հայցը, որը պահանջում է չեղարկել Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքը ԱՄՆ։ Մի քանի դաշնային դատարան, այդ թվում՝ Հավայան նահանգի դատարանը, դրանից հետո որոշում էին ընդունել կասեցնել այդ նախաձեռնությունը։ Հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը մասնակիորեն վերականգնել էր միգրացիոն հրամանը։




























