Կառավարությունն առաջարկում է մրցակցության նոր կանոններ սահմանել առեւտրի կենտրոնների համար։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ կառավարության նիստից հետո, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը (եթե մեկ այլ ընկերության հետ միասին զբաղեցնում է շուկայի կեսը): Այլ կերպ ասած՝ եթե որեւէ ընկերությունը զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չի կարող համարվել։ Բացի այդ, պատգամավորներն առաջարկում են գերիշխող համարել 4 եւ ավելի օբյեկտներով ու ավելի քան 500 մլն դրամի շրջանառություն ունեցող առեւտրի կենտրոնները։ Կառավարությունն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 1.5 մլրդ դրամի, իսկ օբյեկտների թիվը հաշվի չառնել:




























