Մոտ 90 արտահանողների արդեն արագացված կարգով վերադարձրել են ԱԱՀ–ն։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարությանն առընթեր  Պետեկամուտների  կոմիտեի Վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։

Մարտի 30-ին Հայաստանի կառավարությունը ընդունել է արտահանվող ոչ մեծ ապրանքների խմբաքանակի համար (20 մլն դրամ) է  ԱԱՀ–ի արագացված վերադարձի կարգը։ Հիմա  90 օրվա փոխարեն այդպիսի արտահանողները սպասում են  ընդամենը 4 օր։ Ապրիլից այդ կանոնակարգից օգտվել է արդեն 89 ձեռնարկություն, որոնց վերադարձվել է մոտ 1 միլիարդ 73 մլն դրամ ( մտ 2,2 մլն դոլար) ԱԱՀ։