«Ռոսսելխոզնադզորը» հոկտեմբերի 16-ից արգելելու է Բելառուսի տարածքով լոլիկի ներկրումը Ասիայի ու Աֆրիկայի 9 երկրներից։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»։

Խոսքը Գվինեայի, Եմենի, Թանզանիայի, Լիբանանի, Սուդանի, Սիրիայի, Ջիբութիի, Բանգլադեշի ու Զամբիայի մասին է։ Ծառայությունը կասկածներ ունի, որ այդ երկրների սերտիֆիկատներով Բելառուս, այնուհետեւ Ռուսաստան է մտնում արտադրանք այն պետություններից, որոնց վրա տարածվում է ռուսական պարենամթերային էմբարգոն։

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ ծառայությունը դիմել է Բելառուսի Սերմնաբուծության, բույսերի պաշտպանության ու կարանտինի հարցերով գլխավոր պետական տեսչությանը՝ առաջարկելով դադարեցնել այդ երկրներից լոլիկի մատակարարումները։