Գերմանիան եւ Ֆրանսիան պաշտպանել են ԵՄ ներքին սահմաններին հսկողությունը եւս 3 տարով երկարաձգելու Եվրահանձնաժողովի որոշումը։ «Մենք բավարարված ենք այդ առաջարկով»,– ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը, փոխանցում է DW–ն։

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մազիերը նույնպես դրական է գնահատել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ աջակցում է դրան, թեպետ առանձին դետալները դեռ քննարկվելու են։

Դե Մազիերը նշել է, որ դրա պատճառը ԵՄ երկրներում ահաբեկչությունների աճող սպառնալիքն է ու արտաքին սահմանների ոչ բավարար պաշտպանվածությունը։