Բուդապեշտում  Անդրկարպատների ինքնորոշման ակցիա է անցկացվել:

Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի ռումինացիների, ռուսինների, բուլղարացիների, հայերի, լեհերի ազգային համայնքների համար ազատություն են պահանջել: Այդ մասին իր Facebook- ի էջում հայտարարել է Հունգարիայում Ուկրաինայի դեսպան Լյուբով Նեպոպը: Նրա խոսքով՝  ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ դեմ են «Ուկրաինան եւ նրա հետ Հունգարիայի ազգային եղբայրներին գերի վերցրած պուտչիստների բարբարոսությանը»:

Նեպոպը նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր բողոքն է հայտնել այս ակցիայից հետո: Ի պատասխան հունգարական կողմը հայտարարել է, որ իրավունք ունի բողոքների խաղաղ եւ միասնական ձեւակերպված դիրքորոշումների արտահայտման համար:

Հիշեցնենք, որ հարաբերություններում լարվածությունը ծագել է Ուկրաինայի կրթության մասին օրենքի պատճառով: