Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հուսով է, որ նախագահական ընտրությունները կկայանան մեկ փուլով, իսկ վաղը երեկոյան երկիրը կիմանա պետության նոր ղեկավարի անունը: Այս մասին նա հայտարարել է Բիշքեկում մանկական եւ մեծահասակների օնկոգոլոգիայի համալիրի կառուցման համար պարկուճի տեղադրման արարողության ժամանակ:

Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան կիրակի՝ հոկտեմբերի 15-ին: Հանրապետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի նախագահության ժամկետը ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 1-ին եւ Սահմանադրության համաձայն, նա  կրկին չի կարող նախագահի պաշտոնում առաջադրվել:  Երկրի ղեկավարի պաշտոնի համար 11 թեկնածուներ են առաջադրվել:

Պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները տեղի են ունենում առանց միասնական ազգային առաջնորդի  եւ հիմնական թեկնածուների վարկանիշները շատ մոտ են իրար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: