Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ անդամ, իսկ հետագայում ուկրաինացին կարող է դառնալ դաշինքի գլխավոր քարտուղարը: Այս համոզմանն է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կասկած չկա, որ  այս տարբեր տարիքի առնական դեռահասների շրջանում  ապագա սպաներ եւ գեներալներ, դեսպաններ եւ նախարարներ են: Գուցե ապագա նախագահ: Եւ, թերեւս, նույնիսկ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, քանի որ Ուկրաինան անպայման կդառնա դաշինքի անդամ», - ասել է Պորոշենկոն՝ խոսելով Ուկրաինայի պաշտպանության օրվա եւ Կիեւի Իվան Բոգունայի անվան  ռազմական լիցեյի սաների երդմնակալության առիթով: