Երեւանի ծննդյան 2799-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած ուսանողական բեմահարթակը: Այստեղ մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողներ ներկայացել են երեւանյան սիրված երգերի կատարումներով:

Ներկաները մեծ ոգեւորությամբ են ընդունել երիտասարդ երգիչներին՝ ողջունելով նրանց բուռն ծափահարություններով եւ ձայնակցելով հայտնի երգերի կատարումների ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկոյան նույն բեմահարթակից երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին Երեւանի ծննդյան տարեդարձը կշնորհավորեն պրոֆեսիոնալ երաժիշտները՝ դասական համերգային ծրագրով: