Հյուսիսային Կորեան խոստանում է ոչնչացնել բոլորին, ովքեր կկանգնեն խաղաղ կյանքի իր ճանապարհին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի ավարտին ասել է Հյուսիսային Կորեայի խորհրդարանի փոխնախագահ Ան Դոն Չհունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեր երկիրը նույնպես ցանկանում է նման ապագա ունենալ՝ խաղաղություն եւ բարգավաճում։ Այդ պատճառով նման խաղաղության հասնելու համար բոլոր թշնամիներին, որոնք կարող են խանգարել այդ ապագային, մենք վճռականապես կոչնչացնենք»,- ասել է Ան Դոն Չհունը։