Ավստրիայում բացվել են խորհրդարանական ընտրությունների առաջին ընտրատեղամասերը։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում աշխատում են տասնյակ հազարավոր ընտրատեղամասեր, այդ թվում՝ 1493-ը Վիեննայում։

Ընտրական իրավունքից կարող են օգտվել 16 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները․ դա ավելի քան 6 միլիոն մարդ է կազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ առաջին նախնական արդյունքները կհայտարարվեն վերջին տեղամասերի փակվելուց հետո։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն Ավստրալիայում անցկացվում են կիրակի՝ 16 կուսակցությունների եւ քաղաքական շարժումների մասնակցությամբ։ Խորհրդարանական մեծամասնության եւ կանցլերի աթոռի համար հիմնական պայքարն ընթանում է նախարարների կառավարության գործող նախագահի, Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Քերնի եւ արտգործնախարար, Ավստրիայի ազգային պահպանողական կուսակցության նախագահ Սեբաստիան Կուրցի միջեւ։