Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպատամենտից հայտնում են, որ Աբանո լեռնացքով բարձրլեռնային Թուշեթի տանող ճանապարհը փակ է ձյան տեղումների պատճառով, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունն արգելվել է Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհի 12-72 կիլոմետրին:

Եղանակային վատթար պայմանների պատճառով սահմանափակումները գործում են նաեւ Արեւմտյան Վրաստանի ավտոճանապարհներին:

Ձյան ինտենսիվ տեղումների եւ մերկասառույցի պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի 106-117 կիլոմետրին երթեւեկությունը թույլ է տրվում միայն հակասահող շղթաների առկայությամբ: