Միսը Հայաստանից արտահանում են ինչպես կարողանում են։ Իսկ տեղի բիզնեսի համար դա շահավետ չէ։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասել է «Բայազետ» պահածոների գործարանի տնօրեն Տիգրան Մոմջյանը, որը մասնակցում էր «ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսին։

Միսն այս տարի շատերի գրպանին հասանելի չէ։ Այդ պատճառով արտասահմանում գնորդներ գտնելով՝ անասնաբույծներն ուզում են գումար վաստակել ոչ միայն գառան մսի, այլ նաեւ հորթի մսի վրա։

«Ենթադրենք միսը թանկ է։ Եթե այդքան շատ արտահանեք, դրանից ավելի կթանկանա, քանի որ տեղական միս քիչ կմնա։ Մեզ համար դա նույնպես անշահավետ է, մեր արտադրությունը թանկանում է։ Այդ պատճառով մենք կողմ էինք, որ այդ արտահանումը ինչ–որ կերպ սահմանափակվի, բայց չստացվեց»,– ասել է Մոմջյանը։