Հայաստանում պոչամբարների մոտակայքից հատապտուղներ են հավաքում, եւ դա շատ վտանգավոր է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ասել է ՀՀ ԳԱԱ բնապահպանական կենտրոնի սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Հայաստանում հատապտուղներ են հավաքում եւ անգամ դաշտեր են մշակում Արծվանիկի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների եւ Ալավերդու ու Ախթալայի նախկին հանքերի մոտ։

Մարդիկ դա անում են՝ առանց վտանգի մասին իմանալու։ Քանի որ հավաքած բերքը նրանք ոչ միայն վաճառում են, այլ նաեւ ուտում են ու պահածոյացնում, հավելեց Պիպոյանը։

«Կոչ եմ անում զգույշ լինել, քանի որ ծանր մետաղները վտանգավոր քաղցկեղածին նյութեր են»,– ասաց մասնագետը։