Հայաստանում նախատոնական օրերին արձանագրվում է գնաճ: Երեւույթը փորձում են բացատրել նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Օրերս, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հանդես եկավ «համարձակ» հայտարարությամբ` «հայ ձեռներեցների ագահությունը» թեմայով: Նախատոնական իրարանցման մեջ այդ ձեռներեցները գները բարձրացրել են 10-15 տոկոսով:
Միայն թե տիկին Հակոբյանը «տրամվայի զրույցներ» հիշեցնող խոսքում մոռացավ նշել գնաճ սադրող ընկերությունները: Բացի այդ չնշվեց, թե տիկին Հակոբյանի գլխավորած կազմակերպությունն ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել երեւույթի դեմ:
Փոխարենը` տիկին Հակոբյանը հատուկ գովեց ստանդարտներին համապատասխան արտադրանք տվող մի քանի ընկերությունների:
Սակայն, եթե քննադատության առիթ չկա, ավելի ճիշտ կլիներ, ընդհանրապես, լռել: Տուգանված ընկերությունների բացառման մեթոդով սպառողներն իրենք կկատարեն ընտրություն:
Թեւե առեւտրային ընկերությունները հսկայական գումար են ծախսում արտադարանքի ու ծառայությունների գովազդի համար, «անկախ» հասարակական կազմակերպության օգնությունը նրանց չի խանգարում: Ավելի լավ գովազդ հնարավոր չէ հորինել:
Շատերը, կոռուպցիա ասելով, հասկանում են պետական պաշտոնը մասնավոր շահադիտական նպատակներով չարաշահելը: Սակայն կառուպցիան չի սահմանափակվում պետական կառույցներով: Բիզնեսի շահերից հասարակության ներկայացուցիչների կողմից դիրքորոշում հայտնելը նույնպես կոռուպցիայի դրսեւորում է:





























