Թուրքիայի իշխանությունները ազատել են Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի կնոջն ու դստերը, որոնց ձերբակալել էին անցյալ շաբաթ Ֆեեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի կինն ու դուստրը բաց են թողնվել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքի կապակցությամբ եւ նրա դեմ մեղադրանքները անհիմն է համարում, ինչպես նաեւ կարծում է, որ դրանք կարող են սասանել Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները։