2017-ի վերջում Հայաստանի մարզերից մեկի համար մեկ միասնական փոխադրող կարող է գործել: Այս մասին NEWS.am- թղթակցին հայտնել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ նախարարությունը ապագա օպերատորի համար մրցութային  փաթեթ է պատրաստում: Այժմ միայն հայեցակարգն է պարզ՝ ոչ մի բնակելի տարածք՝ առանց տրանսպորտի:

Դեռ պարզ չէ՝  արդյոք յուրքանչյուր գյուղ պետք է անպայման մարզկենտրոնի հետ կապ ունենա, թե բավական է միայն  մոտակա քաղաքի հետ կապը:

Ուղեւորափոխադրման վճարը եւս դեռ սահմանված չէ եւ այն կորոշի հենց փոխադրողը, ինչպես որ հիմա արվում է:

Տրանսպորտային ցանցի բաց մրցույթը նախատեսվում է 1-2 ամսվա ընթացքում հայտարարել:

Վերջնական նպատակն է, որն ավելի վաղ հայտնել էր վարչապետը, խոշորացնել հանրապետության օպերատորներին՝ հասցնելով մեկի կամ երկուսի։