Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը բավարար փորձ չունի, որպեսզի նախագահական պաշտոնի հավակնի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Իհարկե, կարելի է առաջադրվել, բայց չէ՞ որ հասկանալի է, որ պետք է որակի որոշակի պաշար ունենալ, թիկունքում պետք է ինչ-որ պատմական ժամանակաշրջան լինի… Հարկավոր է տարբեր աշխատանքներ կատարած լինել, ընտրություններին մասնակցած լինել: Նա ո՞ր ընտրություններին է մասնակցել: Ոչ մի եւ ոչ մի անգամ, ոչ մեկը նրա օգտին չի քվեարկել»,- ասել է լիբերալ-դեմոկրատը Սոչիում կայացած Երիտասարդների եւ ուսանողների XIX համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքական գործիչը շեշտել է, որ երկիրը պետք է մասնագետները կառավարեն: «Ով ասես կարող է ինքնառաջադրվել, իսկ ինչպե՞ս է հավաքելու 2 մլն ստորագրություն: Ակներեւաբար չի հաջողվի: Դրածո թեկնածու է, որ ետեւում թողնի այլ թեկնածուների»,- ասել է նա:



























