2018 թվականի բյուջեն նույնիսկ յոլա գնալու բյուջե չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ  Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը արդեն երկրորդ տարին է՝ բյուջեի նախագիծ է ներկայացնում, որտեղ նախատեսված չէ ամենակարեւորը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը:

«2018-ի բյոււջեն կարելի է որակել եղած հնարավորության մեջ տեղավորվածություն: Սա նույնիսկ յոլա գնալու բյուջե չէ: Հնարավորությունների տիրույթում գտնվելու խնդիր է լուծված: Համաձարկություն չկա այս բյուջեի մեջ, որ այստեղ լինի թռիչք, ճեղքում եւ այլն»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ այս բյուջեն վախվորած է եւ տպավորություն է, որ կառավարությունը իր առջեւ խնդիր է դրել մեծ դժվարությամբ 2018-ի հարկային մուտքերը ապահովել եւ ըստ այդմ առաջնահերթ խնդիրները փորձի լուծել:

Բյուջեի քննարկումները Ազգային ժողովում թերեւս  կսկսվեն նոյեմբերին: