Հայաստանում 2010 թ. նոյեմբերի դրությամբ 79,9 հազ. մարդ Զբաղվածության ծառայության պետական գործակալությունում հաշվառված է որպես գործազուրկ։ Նրանց 70,1 տոկոսը կանայք են։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4.6 տոկոսով` կազմելով 95.3 հազար մարդ։
Գործազրկության միջին մակարդակը հանրապետությունում կազմում է 6,9 տոկոս՝ նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 0,4 տոկոսային կետով։
Գործազրկության մակարդակը բարձր է Սյունիքի մարզում` 10.1 տոկոս, Լոռիում` 11.1, Տավուշում` 8.7, Շիրակում` 9.6, Կոտայքում`9.3, Երեւանում` 8.1:
Միեւնույն ժամանակ՝ մարզերում մի շարք մասնագիտությունների գծով առկա են բազմաթիվ թափուր աշխատատեղեր՝ հատկապես մեծ է բժիշկների եւ բուժքույրերի նկատմամբ պահանջարկը։




























