Բաքվի փողոցներով որոշ ժամանակ հայկական դրոշով մեքենա է շրջում:
Haqqin.az- ը հայտնում է, Բաքվի ճանապարհային ոստիկանության պետական վարչությունը հաստատել է, որ «Մերսեդես» մակնիշի 10-UU-550 պետհամարանիշով մեքենայի խորհրդանշանը հայկական դրոշի պատկերէ:
Այս մասին Report-ին հայտնել է Բաքվի Ճանապարհային ոստիկանության պետական վարչության ճանապարհային անվտանգության քարոզչության եւ հանրային կառույցների հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովը: Նրա խոսքով՝ ավտոմեքենայի տյունինգը կատարվել է հակական ընկերության կողմից:
«Հետաքննության արդյուքնում պարզ է դարձել, որ ավտոմեքենան պատկանում է Շահին Խանալիեւին, ով արտասահմանում է բնակվում: Իր խոսքով մեքենան գնել է Բաքվի ավտոսրահներից մեկից: Ինքը չի իմացել, որ ավտոմեքենայի դրոշը հայկական է եւ պնդել է, որ դա Կոլումբիայի, ոչ թե Հայաստանի դրոշն է: Ես խնդրեցի իրեն ուղարկել մեքենայի լուսանկարը, ինչն էլ ինքը արեց: Պարզ չէ, թե ինչպես է հայական դրոշով մեքենան հայտնվել Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ, այն Վրաստանից է Ադրբեջան տեղափոխվել»,-նշել է նա:




























