Հայաստանը կմիանա Լուսնի եւ Մարսի վրա ռազմական  գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը հավանություն է ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Արեգակնային համակարգի համար կարեւոր նախագիծը ներկայացրել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը։

1979–ին Նյու Յորքում կնքված համաձայնագրով արգելվում է Լուսնի վրա ցանկացած ուժի հայտնվելը։ Արգելվում է ռազմաբազաներ եւ օբյեկտներ կառուցել, որոնք կարող են սպառնալ Երկրին, տիեզերանավերին եւ արբանյակներին։ Լուսնի ուղեծիր արգելվում է միջուկային զենք հանել կամ տեղակայել Լուսնի տարածքում։