Քեմբրիջի համալսարանի կայքի աշխատանքը խափանվել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դիսերտացիան կարդալու ցանկություն ունեցող այցելուների մեծ թվի պատճառով, հաղորդում է Telegraph-ը:
«Ընդլայնվող տիեզերքների հատկությունները» աշխատանքը գիտնականը գրել է 24 տարեկան հասակում եւ առաջին անգամ այն հրապարակվել է համալսարանի կայքում: Մեկ օրից էլ քիչ ժամանակում ավելի քան 60 հազար մարդ այցելել է կայք այն կարդալու համար:
Նախկինում Հոքինգի դիսերտացիան հնարավոր էր միայն Քեմբրիջի գրադարանում կարդալ կամ դրա թվային տարբերակը 86 դոլարով գնել:




























