1503 թվականին Հնդկական օվկիանոսում խորտակված նավում գտնված արտեֆակտը՝ աստրոլյաբիան, երբեւէ հայտնաբերված նավագնացության սարքերից հնագույնն է:

Այն գտել են Վասկո դա Գամայի նավակազմում գտնվող «Էսմերալդա» նավում:

Ստորջրյա հնագիտության մասնագետները կարծում են, որ աստրոլյաբիան ստեղծվել է 1495-ից 1500 թվականների ընթացքում:

Այն 17,5 սմ տրամագծով եւ երկու միլիմետրից փոքր հաստությամբ սկավառակ է: