Հայաստանի իրական հատվածի համար բանկային վարկերը դեռ ձեռնտու են մուրհակներից։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Արմենբրոք» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Քայֆայանը։

Նույնիսկ կենսաթոշակային համակարգի աճող ռեսուրսները (որոնք ուղղվում են մուրհակների մեջ) դեռ բիզնեսին հետաքրքիր չեն։

Այժմ ֆինանսապես կայուն ձեռնարկությունները կարող են դոլարային վարկ ստանալ՝ 5-9 տոկոսով։ Դա մոտավորապես համընկնում է միջին եկամտաբերության հետ, որը նրանք ստիպված կլինեին վճարել դոլարային մուրհակների համար, նշել է նա։

Ուստի բիզնեսը խթան չունի կրճատել բանկերի հետ աշխատանքը։ Առավել եւս, որ նրանցից կարելի է ցանկացած բոնուս ստանալ։ Առաջին հերթին, ավելի երկար ժամկետները, նշված տոկոսներով վարկ կարող են ստանալ նաեւ 5-10 տարով, մինչդեռ մուրհակների մարման միջին ժամկետը 2-3 տարի է։ Նաեւ, բանկերը վարկերի համար արտոնյալ ժամկետներ են տրամադրում, որոնք մուրհակների թողարկողները ստանալ չեն կարող (հատկապես առաջին թողարկման պայմաններում)։

Նաեւ, բանկից հեշտ է ստանալ ռոլովերային վարկեր (նոր վարկ՝ հինը մարելու համար)։ Այդկերպ, վերջնական վճարումը կարելի է հետաձգել եւս մի քանի տարով, ընդ որում, նախկին տոկոսներով։ Մուրհակների դեպքում էլ ռոլովեր հնարավոր է (նոր թողարկման շնորհիվ գնվում է նախկինը), բայց այս դեպքում տոկոսադրույքը որոշում է շուկան, իսկ բանկերի հետ այդ վտանգը փոքր է։

Ուստի, իրական հատվածի ընկերությունների համար հեշտ է վարկավորվել բանկերում, քան մուրհակներ թողարկել։