Հոնոլուլուի իշխանությունները հետիոտնին կտուգանեն փողոցն անցնելիս սմարթֆոն օգտագործելու համար։ Առաջին անգամ կարգը խախտելու դեպքում կտուգանեն 15-ից 35 դոլարով, երկրոդ անգամ՝ 36-ից 75, երրորդի դեպքում՝  75-ից 99 դոլարով, հաղորդում է New York Times-ը:

Օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 24-ից:

Այսուհետ Հոնոլուլուն կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը հետիոտնի նկատմամբ նման տուգանք է կիրառում: