Ռուսաստանը Ֆիլիպիններին ռազմական  նշանակության արտադրանքի խմբաքանակ է մատակարարել, այդ թվում՝ հրաձգային զենք, դրան կից զինամթերք եւ բանակային բեռնատարներ։

Հանձնման արարողությունն ընթացել է Մանիլայի նավահանգստում՝ ՌԾՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ադմիրալ Պանտելեւ» նավի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Արարողությանը ներկա է եղել ՌԴ պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։

Նախօրեին երկու երկրների կառավարությունները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։