Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 24-ից թույլատրվել է այդ երկրներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը: