Ամերիկացի դերասանուհի Հեզեր Լինդը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին, որը գամված է հաշմանդամի սայլակին, մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին դերասանուհին հայտնել էր Instagram–ում, սակայն ավելի ուշ հեռացրել էր գրառումը, փոխանցում է ՌԲԿ–ն։
Լինդի խոսքով՝ նախկին նախագահը 4 տարի առաջ՝ «Շրջադարձ. Վաշինգթոնի լրտեսները» սերիալի պրեմիերաին նվիրված ֆոտոշարքի ժամանակ, ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ։ «Նա ոչ թե ձեռքս սեղմեց, այլ անվասայլակին նստած՝ ձեռք տվեց հետույքիս։ Այդ ժամանակ նրա կինը՝ Բարբարան, նրա կողքին էր։ Նա ինձ կեղտոտ կատակ պատմեց, իսկ երբ բոլորը սկսեցին լուսանկարվել, նորից ձեռք տվեց ինձ»,– ասել է Լինդը եւ հավելել, որ նախկին նախագահն օգտագործել է իշխանությունն իր եւ այլ կանանց դեմ։
Actress Heather Lind accuses former President George H.W. Bush of sexual assault https://t.co/ANtZutkEQB
— New York Daily News (@NYDailyNews) October 25, 2017




























