Իսպանիայի կառավարության առաջնահերթություններից մեկը «կարգի եւ օրինականության» վերականգնումն է: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը ձգտում է խուսափել Կատալոնիայի հետագա տնտեսական վնասից՝ կապված Մադրիդից ուղիղ կառավարում սահմանելու հետ:
Կատալոնիայից հեռացել են ավելի քան 1000 ընկերություններ, որպեսզի խուսափեն անկախության հանրաքվեի հետ կապված գների փոփոխականությունից, անորոշությունը Մադրիդին ստիպել է նվազեցնել տնտեսական կանխատեսումները:




























