ԱՄՆ-ն մտահոգված է այն փաստով, որ ծայրահեղական խմբավորումները սպառնում են Պակիստանի կառավարության «կայունությանն ու անվտանգությանը»: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Իսլամաբադից Նյու Դելի ժամանելուց հետո, փոխանցում է AFP-ն:
Նրա խոսքով՝ Պակիստանում չափից ավելի մեծ թվով ծայրահեղականներ են ապաստան գտել մյուս երկրների վրա հարձակվելու համար: Նա նշել է, որ Պակիստանը շահագրգռված է «ոչ միայն այս կազմակերպություններին ուղղակի զսպելու հարցում, այլեւ վերջնարդյունքում դրանք ոչնչացնելու»: «Անկեղծ ասած՝ ես Պակիստանի ղեկավարությանն ասացի, որ մեզ եւս մտահոգում է Պակիստանի կառավարության կայունության եւ անվտանգության հարցը»,- ասել է նա լրագրողներին Նյու Դելիում՝ հավելելով. «Ոչ մեկի շահերից չի բխում Պակիստանի կառավարությանն ապակայունացնելը»:




























