Կանադացի գիտնականները Կանադայի Արկտիկական արշիպելագի Վիկտորիա կղզում նախկինում անհայտ հոդվածոտանիների տեսակ են գտել, հայտնում է National Geographic–ը։

Հաղորդվում է, որ արարածին բռնել էին դեռ 2014 թվականին։ Գիտնականները նրան գտել էին 63 մ խորության վրա։

Նրանց խոսքով՝ հոդվածոտանին պատկանում է պլանկտոնների դասին։ Նրա երկարությունը հասնում է 2 մետրի։ Կենդանին ունի 8 ոտք, մեկ աչք, 2 բեղիկ, բայց չունի բերան։

Հետազոտողներն արարածն անվանել են Monstrillopsis planifrons, ինչը լատիներից թարգմանվում է «տափակագլուխ հրեշ»։