Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին կալանավորելու թույլտվություն է տվել հակակոռուպցիոն գործի լսմանը չներկայանալու կապակցությամբ, հայտնում է Geo TV–ն։
Կալանքի օրդերը գրավի դիմաց ազատվելու հնարավորություն է նախատեսում։ Շարիֆը պանամական փաստաթղթերի հրապարակումից հետո հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում մեղադրվում է միանգամից 3 կետով։
Շարիֆի փաստաբանը թույլտվություն էր ստացել դատական լսումներում ներկայացնել նրա շահերը նախկին վարչապետի բացակայության պայմաններում, սակայն այդ արտոնության ժամկետն արդեն լրացել է։
Շարիֆի փաստաբան Հավաջա Հարիսը փորձել է դատավորին համոզել, որ իր պաշտպանյալը չի կարող ներկա գտնվել դատական դահլիճում իր կնոջ՝ Բեղում Քուլսումի հիվանդության պատճառով, սակայն դատարանը պաշտպանել է մեղադրական կողմին։
Geo TV–ի տեղեկություններով՝ այս պահին Շարիֆը Սաուդյան Արաբիայում է իր մոր հետ։




























