Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը հայտարարել է, որ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, տեսականորեն կարող է երկրի քաղաքական կյանքի մասը դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Քադաֆիի ընտանիրքի փաստաբանը նախօրեին հայտնել էր, որ Սեյլ ալ Իսլամը քաղաքական գործունեություն է սկսել Լիբիայի տարածքում եւ ջանում է հասնել համաձայնության եւ երկրում քաղաքական կարգավորման։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Ջիբրիլն ասել է, որ Սեյֆ ալ Իսլամը Լիբիայի քաղաքացի է, եւ նա նախընտրում է խոսել ոչ թե առանձին անհատների, այլ ազգային նախագծի մասին, որն ընդգրկում է բոլորին։ Նա նաեւ ասել է, որ երկրում քաղաքական ճգնաժամի լուծման պետք է հասնել ազգային նախագծի շուրջ համընդհանուր համաձայնությամբ։




























