ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մյանմարի բանակի զորահրամանատար, գեներալ-մայոր Մին Աուն Հլաինի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել՝ կապված Ռաքհայն նահանգում ռոհինջա մուսուլմանների դեմ վայրագությունների մասին տեղեկությունների հետ:
Թիլերսոնը նրան կոչ է արել Մյանմարի կառավարությանն աջակցել բռնությունը դադարեցնելու գործում եւ ապահովել էթնիկ ռոհինջաների անվտանգ վերադարձը, որոնք այս շրջանը լքել են:
Ավելի քան 600 հազար ռոհինջաներ նահանգից Բանգլադեշ են փախել, քանի որ անվտանգության ուժերը ի պատասխան ռոհինջա գրոհայինների հարձակումների բռնաճնշումներ են սկսել:
Պետքարտուղարությունը քննարկում է պաշտոնական հայտարարություն կատարելու հնարավորությունը, որ ռոհինջա մուսուլմանների դեմ բռնաճնշումները էթնիկ զտումներ են:
Թիլերսոնը Մյանմարի զինվորականներին նաեւ կոչ է արել նպաստել վերաբնակվածներին հումանիտար օգնություն ցույց տալուն, զանգվածային տեղեկատվության միջոցներին հասանելիություն թույլ տալ եւ համագործակցել ՄԱԿ հետաքննության հետ՝ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներով:



























