ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան Spotify սերվիսում կազմել է 21 ր տեւողությամբ երաժշտական ցանկ, հայտնում է Huffington Post–ը։ Պարբերականը ենթադրում է, որ երգերը ընտրված են Իվանկա Թրամփի եւ ամուսնու՝ Ջարեդ Քուշների ամուսնության տարեդարձի գիշերը միասին նշելու նպատակով։
Ցուցակում տեղ են գտել Ջեն Լեջենդի, Բրունո Մարսի, Ջեյմս Բլանթի եւ Ադելի կատարումները։
Լրագրողները նաեւ ուշադրություն են դարձրել երաժշտական ցանկի անվանմանը՝ 991122։ Դա ալ կարմիր գույնի գաղտնահամարն է. այդ երանգը կոչվում է hex (կախարդություն, դյութանք)։




























