Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը: Միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:    

Օրինագծով եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհամարվող, բայց ազգությամբ հայ անձից, նա կարող է քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Այս փոփոխությունները կառավարությունն առաջարկել է ըստ 2015 թվականին ընդունված բարեփոխված Սահմանադրության: