«Զինված խմբի» գործով դատավարության մասնակիցներն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, 1 րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը:
NEWS.am-ի թղթակիցը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ զոհերի հիշատակը հարգելու առաջարկն արեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:
«Այսօր հոկտեմբերի 27-ն է, այստեղ նստած են զոհվածների զինակիցներն ու ընկերները, խնդրում եմ դատական նիստը հետաձգել, որ մարդիկ կարողանան այցելել «Եռաբլուր»»,- այնուհետեւ ասաց Վահան Շիրխանյանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն, մերժեց նիստը հետաձգելու միջնորդությունը, որին ՊՆ նախկին փոխնախարարն արձագանքեց. «Ես այլ բան չէի էլ սպասում, սա «Հոկտեմբերի 27-ի» տրամաբանական շարունակությունն է»:
Դատական նիստը շարունակվում է:




























